Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Կանանց գրեթե կեսը զղջում է առաջին սեռական հարաբերության համար

23:01, հինգշաբթի, 02 ապրիլի, 2015 թ.
Կանանց գրեթե կեսը զղջում է առաջին սեռական հարաբերության համար

Բրիտանացի սոցիոլոգները ընդլայնված հետազոտություններ են իրականացրել երկրի քաղաքացիների ինտիմ կյանքի վերաբերյալ: Հարցվածները պատասխանել են ամենատարածված հարցերին: Այսպես, պարզվել է, որ միջին վիճակագրական բրիտանացին կորցնում է իր կուսությունը 16 տարեկանում, այն դեպքում, երբ 1980-ականներին այդ ցուցանիշն առավել բարձր էր՝ 18 տարեկան տղամարդկանց և 19 տարեկան՝ կանանց համար:

Առաջին սեռական հարաբերությանը վերաբերող տարբերությունները 2 սեռերի մեջ առավել մեծ են եղել: Կանանց 42%-ը, պարզվել է, զղջում են իր առաջին սեռական հարաբերության համար, այն դեպքում, երբ տղամարդկանց ընդամենը 20%-ն է ափսոսանքի զգացում ապրում: 2 սեռերի գրեթե 16 տոկոսը խոստովանել է, որ առաջին սեքսը իրականացել է ալկոհոլային ուժեղ հարբածության վիճակում, և միայն 5%-ն է կուսությունը կորցրել նոր ծանոթացած մարդու հետ:

Վերջին 60 տարում Բրիտանիայում արմատապես փոխվել է մինչամուսնական սեքսի նկատմամբ վերաբերմունքը: Եթե մինչև 1950-ականները կանանց միայն 35%-ն էր սեռական հարաբերություն սկսում ամուսնությունից առաջ, իսկ 1970-ականներին՝ 74%-ն, ապա այսօր այդ ցուցանիշը կազմում է ավելի քան 90%:

Բրիտանիայում փոխվել է նաև առաջին ծննդաբերության տարիքը, ինչին հիմնականում նպաստել են արտամարմնային բեղմնավորման տեխնոլոգիաները: Մինչ այդ առաջին սեռական հարաբերության և առաջին երեխայի ծնունդի միջև տարբերությունը միջինում կազմել է 15 ամիս, 1960-ականներին՝ 2 տարի, այն դեպքում, երբ ամուսնացողների միջին տարիքը եղել է 21 տարեկանը:

Այսօր արդեն երիտասարդները երկարատև հարաբերություններ են սկսում 23-24 տարեկանից սկսած, իսկ առաջին երեխան ծնվում է 27 տարեկանում՝ առաջին սեքսից ավելի քան 10 տարի անց: Այսօր Եվրոպայում և մասնավորապես՝ Մեծ Բրիտանիայում, միջին վիճակագրական կինն առաջին անգամ մայրանում է 28 տարեկանում՝ նախընտրելով նախ զբաղվել կարիերայով:

Հետազոտության հեղինակները նշում են, որ այս տվյալները չեն վերաբերում ամբողջ աշխարհին: Նրանք հիշեցնում են, որ, օրինակ, մահմեդական երկրներում, ինչպիսիք Պաղեստինն ու Ինդոնեզիան են, բնակչության 95 տոկոսը մինչամուսնական սեռական կապերը համարում է անբարոյականություն:

19835 | 21
Facebook