Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Օխոտի ծովում ռուսական նավ է խորտակվել. 54 մարդ զոհվել է

10:32, հինգշաբթի, 02 ապրիլի, 2015 թ.
Օխոտի ծովում ռուսական նավ է խորտակվել. 54 մարդ զոհվել է

Օխոտի ծովում` Կամչատկա թերակղզու ափերին, ռուսական ուռկանապարկակիր նավ է խորտակվել: Նախնական տվյալներով` նավում անձնակազմի 132 անդամ է եղել, որոնցից 78-ը` Ռուսաստանի քաղաքացի: Անձնակազմի անդամների թվում կան նաև Լատվիայի, Մյանմեի, Վանուատուի, Ադրբեջանի և Ուկրաինայի քաղաքացիներ: Նախնական տվյալներով` 54 մարդ է զոհվել, 15 մարդ համարվում է անհետ կորած, 63 մրադ փրկվել է, նրանցից 10-ը դեռևս անգիտակից վիճակում է, հաղորդուն է «ԷռԲեԿա»-ն:

Օդերևութաբանների տվյալներով` նավաբեկության վայրում ջրի ջերմաստիճանը +2 աստիճան է, և փրկվածների մեծ մասը ցրտահարվել է: Հաղորդվում է, որ նավն աղետի ազդանշան չի տվել: Նավաբեկության մասին հայտնի է դարձել այսօր առավոտյան` տեղի ժամանակով 6:30-ին: Հարուցվել է քրեական գործ: Հնարավոր է` նավը խորտակվել է ձկնորսության կանոնների խախտման հետևանքով:

12313 | 0
Facebook