Խնդրում ենք սպասել...

Համացանց

ՊՆ մամուլի խոսնակը` Տավուշի մարզում շրջող զինված անձանց լուրերի մասին

18:00, չորեքշաբթի, 01 ապրիլի, 2015 թ.
ՊՆ մամուլի խոսնակը` Տավուշի մարզում շրջող զինված անձանց լուրերի մասին
     «Բավական է մի ապատեղեկատվություն, տեղեկատվահոգեբանական մի «փնթի» գրոհ Ադրբեջանի կողմից և մեր որոշ լրատվամիջոցներ ու լրագրողներ նորից զոհ են դառնում: Կրկին ինչ-որ դիվերսանտներ մեր մեջ, ադրբեջանական դիրքերի ինչ-որ շարժեր, զենքով ուրվականներ և այլն: Հարգելիներս, կրկին խնդրում եմ և հորդորում զերծ մնալ նման լուրերի տեղադրումից: Էժան սենսացիաները վնասում են ձեզ և ձեր հարազատներին: Հայկական զինված ուժերի ստորաբաժանումները լիովին վերահսկում են իրավիճակը ողջ սահմանի երկայնքով ու խորությամբ, օդում ու ցամաքում»,- այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանն` ի պատասխան մամուլում տարածված լուրերի, ըստ որի` Տավուշի մարզում զինված անձինք են հայտնվել:
10516 | 0
Facebook