Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Աշխարհի ամենագեր կինը նիհարել է 380 կիլոգրամով

18:10, չորեքշաբթի, 01 ապրիլի, 2015 թ.
Աշխարհի ամենագեր կինը նիհարել է 380 կիլոգրամով

Տեխասում բնակվող 34-ամյա Մայրու Ռոսալեսն, ում քաշը կազմում էր մոտ կես տոննա` 470 կիլոգրամ, և ով համարվում էր մոլորակի ամենագեր կինը, կորցրել է իր քաշի 80%-ը: Նա նիհարել է 380 կիլոգրամով:
     2008թ. Մայրու Ռոսալեսին կնքեցին «կեստոննայանոց մարդասպան» մականվամբ: Նրան մեղադրում էին իր 2 տարեկան զարմիկի սպանության համար: Իբրև թե, կինը պատահմամբ իր մարմնի ծանրության տակ սպանել էր երեխային: Բայց ինչպես պարզվել էր, սպանության մեղավորը երեխայի մայրը` Մայրուի քույրն է եղել: Չցանկանալով, որ քրոջ մյուս երեխաները մնան առանց մայրական խնամքի, Մայրուն իր վրա էր վերցրել զարմիկի սպանության մեղքը:

Այդ դեպքից հետո կնոջն օգնության ձեռք է մեկնել մի բժիշկ, ով պարզել է, որ նա տառապում է թոքերի բորբոքումից: Կնոջն անհապաղ հոսպիտալացնել էր անհրաժեշտ, սակայն տնից հանելու համար 10 մարդ է անհրաժեշտ եղել: Հիվանդանոցում անցկացրած օրերին կինն սկսել է կորցնել իր քաշը: Ապաքինվելուց հետո Մայրուն որոշել է նոր կյանք սկսել: 2011թ. սկսած կինն սկսել է ակտիվորեն զբաղվել իրենով: Նա 11 անգամ վիրահատության է ենթարկվել: Առաջին վիրահատության ժամանակ բժիշկները փոքրացրել է են նրա ստամոքսը, իսկ մյուս վիրահատությունների ժամանակ` հեռացրել ավելորդ մաշկը:

Մասնագետները հատուկ սննդակարգ ու մարզանքներ են մշակել Մայրուի համար:
Մայրուն ինքն իրեն ու ողջ աշխարհին ապացուցել է, որ ցանկության դեպքում կարելի է հասնել ամեն ինչի:

19510 | 0
Facebook