Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Ալվեսը, լրագրողների հարցին պատասխանելու փոխարեն, երգել է

00:00, հինգշաբթի, 02 ապրիլի, 2015 թ.
Ալվեսը, լրագրողների հարցին պատասխանելու փոխարեն, երգել է
     «Բարսելոնայի» պաշտպան Դանի Ալվեսն ի պատասխան իսպանացի լրագրողների հարցին, երգել է ականջակալներում հնչող երգը։ Իսպանացի լրագրողները հարցրել են Ալվեսին՝ արդյոք նա տեղափոխվում է ՊՍԺ։ 32-ամյա բրազիլացու պայմանագիրը «Բարսելոնայի» հետ նախատեսված է մինչև 2015-ի հունիս, և, իսպանական ԶԼՄ-ների տեղեկությունների համաձայն, Ալվեսը մարտին պայմանավորվել է ՊՍԺ-ի հետ։
Այդ պատճառով էլ, հերթական անգամ լսելով այդ հարցը, ֆուտբոլիստն իրեն չի կորցրել և որոշել է կատակել՝ երգելով իր ականջակալներում հնչող երգի մի հատված, սակայն հարցին այդպես էլ չի պատասխանել։
8630 | 0
Facebook