Խնդրում ենք սպասել...

Միջազգային

ԱՄՆ-ում ռեսթլերը մենամարտին ներկայացել է տանկով՝ Ռուսաստանի օրհներգի ներքո

22:03, չորեքշաբթի, 01 ապրիլի, 2015 թ.
ԱՄՆ-ում ռեսթլերը մենամարտին ներկայացել է տանկով՝ Ռուսաստանի օրհներգի ներքո
     Ամերիկացի հայտնի ռեսթլեր Ալեքսանդր Ռուսևը փոթորկել է Կալիֆորնիայի հանդիսատեսին՝ ներկայանալով մենամարտին տանկով՝ Ռուսաստանի Դաշնության օրհներգի ներքո։
Մարզիկը հայտնվել է «Լևի» մարզադաշտում՝ Ջոն Սինայի հետ մենամարտից առաջ։
Ալեքսանդրին ուղեկցել են նաև տոնական համազգեստով զինվորներն, ովքեր մարզադաշտ են բերել ռուսական եռագույնը։
Հեղինակավոր «Թայմ» ամսագիրը ռեսթլերի այս շնորհանդեսը անվանել է պրոֆեսիոնալ ռեսթլինգի պատմության լավագույն շնորհանդես։
ԶԼՄ-ների տեղեկությունների համաձայն՝ շնորհանդեսը միանշանակ չի ընդունվել հանդիսատեսի կողմից։ Ոմանք աջակցել են մարզիկին, ոմանք էլ վիրավորական արտահայտություններ են հնչեցրել մարզիկի հասցեին։
«Ինձ մոտեցավ ամերիկացի և ասաց, որ չէր ցանկանա նման լինել ինձ։ Ես պատասխանեցի նրան, որ չանհանգստանա, քանի որ նրա մոտ, միևնույնն է, ոչինչ չի ստացվի»,- ասել է Ռուսևը։
10473 | 0
Facebook