Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Հայաստանի օրհներգը հնչելու ժամանակ կքանստած ադրբեջանցի մարզիկը կարող է որակազրկվել և զրկվել մեդալից

16:23, չորեքշաբթի, 01 ապրիլի, 2015 թ.
Հայաստանի օրհներգը հնչելու ժամանակ կքանստած ադրբեջանցի մարզիկը կարող է որակազրկվել և զրկվել մեդալից
     Հայաստանի օրհներգը հնչեցնելու ժամանակ կքանստած ադրբեջանցի սամբիստ Բախտիյար Աբասովն, ով բրոնզե մեդալի էր արժանացել, կարող է որակազրկվել։ «Բախտիյարին սպառնում է առնվազն 2 տարվա որակազրկում։ Այս մասին ինձ հայտնել է Եվրոպայի սամբոյի ֆեդերացիայի նախագահ և միաժամանակ Սամբոյի միջազգային ֆեդերացիայի փոխնախագահ Սերգեյ Ելիսեևը։ Մոտ ժամանակներս տեղի կունենա Միջազգային ֆեդերացիայի կարգապահական կոմիտեի նիստը, որի ընթացքում պաշտոնական որոշում կընդունվի»,- ասել է Ադրբեջանի սամբոյի ֆեդերացիայի նախագահ Ջեյխուն Մամեդովը։
     Մամեդովն ավելացրել է նաև, որ այս թեմայի շուրջ իրենք խոսել են մարզիկի հետ․ «Այս թեմայի շուրջ մենք խոսել ենք մարզիկի հետ։ Նա ասել է, որ միտումնավոր չի կքանստել։ Հակառակ դեպքում, նա ընդհանուր լուսանկարմանը չէր մասնակցի։ Ընդհանուր առմամբ, օրհներգի ժամանակ պետք է ուղիղ կանգնել»,- ասել է Մամեդովը։ Սերգեյ Ելիսեևը, իր հերթին, նշել է․ «Մարզիկն, ով խախտել է էթիկայի կանոնները, պետք է զրկվի մրցումներին մասնակցելու իրավունքից և նվաճած մեդալից։ Նրա մասնակցությունը միջազգային մրցաշարերին ապագայում կորոշվի Միջազգային ֆեդերացիայի կարգապահական կոմիտեի նիստին»։
7281 | 8
Facebook