Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Համաշխարհային բանկի կանխատեսումներով` աղքատության ցուցանիշը Ռուսաստանում կավելանա

16:06, չորեքշաբթի, 01 ապրիլի, 2015 թ.
Համաշխարհային բանկի կանխատեսումներով` աղքատության ցուցանիշը Ռուսաստանում կավելանա

Համաշխարհային բանկի փորձագետները վատատեսական կանխատեսումներ են արել Ռուսաստանի տնտեսական աճի վերաբերյալ: Ըստ փորձագետների` Ռուսաստանի տնտեսությունը մինչև տարվա վերջ կկրճատվի 4,6%-ով: Երկրում աշխատավարձերն արդեն կրճատվել են, իսկ աղքատության ցուցանիշը բարձրացել է ու շարունակելու է բարձրանալ նաև 2016-ին: Այդ ամենը նավթի գների անկման և ռուբլու արժեզրկման արդյունք են, ինչպես նաև Ռուսաստանի հանդեպ կիրառված պատժամիջոցների: Այդ ամենով հանդերձ, սակայն, Ռուսաստանին հաջողվեց խուսափել ճգնաժամից. անցած տարի երկրում տնտեսական աճը կազմեց 0,6%:

Ըստ փորձագետների` այդ գործոնների ազդեցությունն ավելի զգալի է լինելու 2015 և 2016 թթ»: 2015 թ. Ռուսաստանի ՀՆԱ-ն կնվազի 3,8%-ով: Դա կապված է այն հանգամանքի հետ, որ 2015 թ. նավթը մնալու է 53 դոլարի մակարդակում: Տնտեսության անկումը շարունակվելու է նաև 2016-ին ու կազմելու է 0,3%-ով:

Երկրում ավելանալու է նաև աղքատության մակարդակը: 2013-ի 10,8%-ի փոխարեն 2016-ին այն հասնելու է 14,1%-ի: Նշվում է, որ 90-ական թվականներից ի վեր Ռուսաստանում աղքատության ցուցանիշի նման աճ չի եղել: Պատճառը բնակչության ապահովման համար անհրաժեշտ բյուջետային միջոցների պակասն է լինելու:

4949 | 0
Facebook