Խնդրում ենք սպասել...

Միջազգային

ԱՄՆ-ի Փասադենա քաղաքում Հայոց ցեղասպանության հիշատակին նվիրված հուշարձան կկանգնեցվի

15:35, չորեքշաբթի, 01 ապրիլի, 2015 թ.
ԱՄՆ-ի Փասադենա քաղաքում Հայոց ցեղասպանության հիշատակին նվիրված հուշարձան կկանգնեցվի

Այս տարվա ապրիլի 18-ին՝ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ, ԱՄՆ-ի Փասադենա քաղաքում կներկայացվի 20-րդ դարի առաջին ցեղասպանությանը նվիրված հուշարձան:

Ինչպես նշում է «Pasadena Now» կայքը, հուշարձանը կանգնեցվելու է ի հիշատակ այն 1.5 միլիոն հայերի՝ տղամարդկանց, կանանց և երեխաների, որոնք զոհ են գնացել Օսմանյան կայսրության բարբարոսություններին: Հուշարձանի պաշտոնական բացման ժամանակ քաղաքի հայ համայնքի ներկայացուցիչները հանդես են գալու երաժշտական կատարումներով, պոեզիայի ընթերցանությամբ և մշակութային այլ ելույթներով:

Աղբյուրը նշում է, որ հուշարձանի ստեղծման գաղափարը պատկանում է տեղի հայ համայքին. դրա հեղինակն է Քեթրին Մենարդը:

Հուշարձանն իրենից ներկայացնում է 5 մ բարձրությամբ եռոտանի՝ նման այն կառույցներին, որոնց միջոցով թուրքերը 100 տարի առաջ կախաղան էին բարձրացնում հայ մտավորականներին:

5266 | 0
Facebook