Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Ուկրաինան հրաժարվել է արտահանձնել Սահակաշվիլիին

14:45, չորեքշաբթի, 01 ապրիլի, 2015 թ.
Ուկրաինան հրաժարվել է արտահանձնել Սահակաշվիլիին

Ուկրաինայի Գլխավոր դատախազությունը հրաժարվել է Վրաստանին արտահանձնել այդ երկրի նախկին նախագահ Միխայիլ Սահակաշվիլիին, հաղորդում է «ԲիԲիՍի»-ն:

Հաղորդվում է, որ անցկացրած ստուգումների արդյունքում Ուկրաինայի Գլխավոր դատախազությունը եկել է այն եզրահանգման, որ Սահակաշվիլիին արտահանձնելու վերաբերյալ Վրաստանի պահանջը քաղաքական հետապնդում է: Նշվում է նաև, որ Սահակաշվիլիի արտահանձմամբ կխախտվի Մարդու իրավունքների և հիմնարար ազատության վերաբերյալ 1950թ. ընդունված կոնվենցիան:

Հիշեցնենք, որ այս տարվա փետրվարի 17-ին Վրաստանի Գլխավոր դատախազությունը դիմել էր Ուկրաինայի իշխանութուններին` որոնման մեջ գտնվող Միխայիլ Սահակաշվիլիին արտահանձնելու պահանջով: Հիշեցնենք նաև, որ Ուկրաինայի նախագահ Պետրո Պորոշենկոն Սահակաշվիլիին նշանակել է արտաքին հարցերով խորհրդական:

4567 | 0
Facebook