Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Հանքահորերում մնացած ոսկին կբավարարի 20 տարի

21:03, չորեքշաբթի, 01 ապրիլի, 2015 թ.
Հանքահորերում մնացած ոսկին կբավարարի 20 տարի

Արդեն 20 տարուց մենք ականատեսը կդառնանք բազմաթիվ հանքանյութերի սուր դեֆիցիտի: Այս մասին գրում են «Goldman Sachs»-ի վերլուծաբանները: Նրանց հաշվարկներով՝ ոսկու, ադամանդի և ցինկի պաշարները կբավականացնեն հենց 20 տարի, իսկ պղնձի, պլատինի և նիկելի պաշարները կբավականացնեն ավելի քան 40 տարի:

«2 գործոնների՝ երկրի ընդերքում մետաղների շատ ցածր խտության ու իրապես որակյալ հանքահորերի սակավության համադրությունը նշան է, որ մի շարք հանքանյութեր իսկապես սպառման եզրին են»,- գրել է Եվգենիյ Քինգը՝ «Goldman Sachs»-ի՝ մետալուրգիա գծով եվրոպացի վերլուծաբանը:

Նա նաև նշել է, որ ոսկին, որ արդեն 4 հազարամյակ է՝ հանդիսանում է հարստության չափանիշ, ապագայում շատ կթանկանա: Նա նաև եզրակացրել է, որ ոսկու արդյունահանման գագաթնակետը կլինի այս տարի, իսկ հաջորդ տարիներից սկսած՝ այս հանքանյութի արդյունահանումը գնալով կնվազի:

Որոշ վերլուծաբաններ էլ, սակայն, կասկածի տակ են դրել Քինգի կանխատեսումներն՝ ասելով, որ դրանք կարող են իրականանալ այն դեպքում, եթե մարդիկ նոր մեծ հանքահորեր չհայտնաբերեն:

8940 | 0
Facebook