Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Մարտակերտում մայրը դստեր դին հայտնաբերել է տան բակում` կտրած-ծակած վնասվածքներով

13:48, չորեքշաբթի, 01 ապրիլի, 2015 թ.
Մարտակերտում մայրը դստեր դին հայտնաբերել է տան բակում` կտրած-ծակած վնասվածքներով

Մարտի 30-ին ԼՂՀ Մարտակերտ քաղաքի Ավթանդիլյան փողոցի N տան բնակչուհի, 1970թ. ծնված Ռ. Օ-ն հեռախոսով ոստիկանության շրջբաժնի հերթապահ մաս է հաղորդել այն մասին, որ իրենց տան բակում հայտնաբերել է դստերը մահացած վիճակում:
     Մեկնած օպերատիվ քննչական խումբը նշված տան բակում հայտնաբերել է Դիանա Բաղրյանի (ծնված 1996թ., բնակվում էր նույն հասցեում) դիակը` գլխի ծոծրակային և ճակատային շրջաններում կտրած-ծակած վերքերով:
     Հարուցվել է քրեական գործ ԼՂՀ քր. օր-ի 103 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով:

12292 | 2
Facebook