Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Հրապարակվել է ֆրանսիական Ալպերում կործանված «Airbus A320»-ի «սև արկղի» ողջ պարունակությունը

13:38, չորեքշաբթի, 01 ապրիլի, 2015 թ.
Հրապարակվել է ֆրանսիական Ալպերում կործանված «Airbus A320»-ի «սև արկղի» ողջ պարունակությունը

Հանրային տիրույթում է հայտնվել մարտի 24-ին ֆրանսիական Ալպերում կործանված «Airbus A320» օդանավի «սև արկղի» ձայնագրության սղագրությունը: Սղագրությունը ներկայացրել է ֆրանսիական «Paris Match» պարբերականը: Ներկայացնում ենք սղագրությունն ամբողջությամբ:

10:00- Օդանավը բարձրություն է վերցնում:

10:10- Կապիտանը` Լուբիցին. «Ես ժամանակ չունեի թռիչքից առաջ զուգարան գնալու»:
     Լուբից. «Գնացեք, եթե ուզում եք»:

10:27- Օդանավը հասնում է թռիչքային բարձրության` 11500 մետր: Հրամանատարը՝ Լուբիցին խնդրում է ստուգել, որ օդանավն առաջ է սլանում ավտոպիլոտ ռեժիմում: Լուբիցը պատասխանում է: Նա կրկնում է հրամանատարի խոսքն ու ասում. «Դուք կարող եք գնալ, կարող եք գնալ»:

10:28- Լսվում են ձայներ, թե ինչպես է հրամանատարն արձակում ամրագոտիները, լսվում է բացվող դռան ձայն:
     Հրամանատարը՝ Լուբիցին. «Ամեն ինչ թողնում եմ քո հսկողության տակ»:
     Լուբից. «Հույս ունեմ»:

10:30- Լուբիցը միայնակ է խցիկում: Նա «LOCK» կոճակի միջոցով փակում է զրահապատ դուռը, այնպես, որ այն չբացվի դրսից: Լսվում են ձայներ, որ վկայում են ավտոպիլոտ ծրագրի փոփոխման մասին: Հաշված վայրկյանների ընթացքում օդանավը 30 մետր իջնում է:

10:33- Օդանավը 1 րոպեում 900 մետր է կորցնում: Կարգավորողը մի քանի անգամ փորձում է կապ հաստատել օդանավի հետ: Լուբիցը չի պատասխանում: Հրամանատարը փորձում է բացել խցիկի դուռը: Նա երևում է խցիկում տեղադրված էկրանին: Լուբիցը տեսնում է նրան, բայց չի արձագանքում: Հրամանատարը վերցնում է թթվածնի կամ էլ կրակմարիչի մխոցը, որ բացի դուռը: «Աստծու սիրուն, բացիʹր դուռը»:

10:34- Առաջին ահազանգը. «Անկումը չափազանց արագ է»: Ոչ մի արձագանք Լուբիցի կողմից: Լսվում են խուճապի առաջին ձայները:

10:35- Հրամանատարը խնդրում է գտնել օդանավի հետին հատվածում պահված մետաղաձողը: Հրամանատարը փորձում է ջարդել դուռը:

10:37- Հնչում է 2-րդ ահազանգը. «Մոտենում եք գետնին, բարձրացեʹք»: Արձագանք չկա:
     Կապիտանը` Լուբիցին. «Բացիʹր այդ գրողի տարած դուռը»:

10:38- Լսվում է Լուբիցի հանգիստ շնչառությունը: Օդանավի բարձրությունը 4000 մետր է:

10:40- Բարձր աղմուկ է լսվում: Օդաչուական խցիկում բարձր ճիչ է լսվում: «Airbus»-ը աջ թևով հպվում է լեռան լանջին:

10:41- 1500 մետր բարձրության վրա օդանավը 800 կմ/ժամ արագությամբ բախվում է լեռնազանգվածին:

Հիշեցնենք, որ այդ ավիաաղետին զոհ են գնացել օդանավում գտնվող բոլոր 150 մարդիկ: Չի բացառվում, որ 2-րդ օդաչուն` Անդրեաս Լուբիցը, օդանավը կործանել է պատմության մեջ հավերժանալու համար միայն:

13894 | 1
Facebook