Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Ջրհեղեղի հետևանքով Չիլիում 23 մարդ է զոհվել

12:02, չորեքշաբթի, 01 ապրիլի, 2015 թ.
Ջրհեղեղի հետևանքով Չիլիում 23 մարդ է զոհվել

Չիլիի հյուսիսային հատվածում տեղի ունեցած ջրհեղեղի հետևանքով 23 մարդ է զոհվել, անհետ կորածների թիվը հասել է 57-ի, հաղորդում են չիլիական ԶԼՄ-ները: Ըստ երկրի արտակարգ իրավիճակների նախարարության` ընդհանուր առմամբ աղետի հետևանքով տուժել է 22381 մարդ: Ավելի շատ տուժել են Անտոֆագաստա և Ատակամա շրջանները:

Ըստ հաշվարկների`ջրհեղեղի հետևանքները վերացնելու համար պետությանը շուրջ 9,5 միլիոն դոլար անհրաժեշտ կլինի:

Նշենք, որ եղանակային բոլորովին այլ պայմաններ են Չիլիի հարավային շրջաններում: Արաուկանիյա շրջանում արդեն 8 տարի է` երաշտ է տիրում: Վերջին մի քանի շաբաթների ընթացքում բնակիչներն ու հրշեջները պայքարում են երաշտի հետևանքով առաջացած անտառային հրդեհների դեմ:

6564 | 0
Facebook