Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Առանց ԱՄՆ-ի Ուկրաինայում կայունության հնարավոր չէ հասնել. Լուկաշենկո

11:31, չորեքշաբթի, 01 ապրիլի, 2015 թ.
Առանց ԱՄՆ-ի Ուկրաինայում կայունության հնարավոր չէ հասնել. Լուկաշենկո

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն «Բլումբերգ»-ին տրված հարցազրույցի ժամանակ կոչ է արել ԱՄՆ-ին ընդլայնել իր ներգրավվածությունը ուկրաինական խնդրի կարգավորման հարցում՝ նշելով, որ առանց վերջինի Ուկրաինայի հակամարտությունը հնարավոր չէ կարգավորել:

«Ամենացավոտ հարցերից մեն այն է, որ ԱՄՆ-ը լիակատար կերպով ընդգրկված չէ այդ գործընթացի մեջ: Ես կարծում եմ, որ առանց ամերիկացիների Ուկրաինայում կայունության հասնել հնարավոր չէ»,- հայտնել է Լուկաշենկոն:

Բելառուսի նախագահը հայտնել է նաև, որ Միացյալ Նահանգների պաշտոնյաների հետ հանդիպման ժամանակ ինքը նույնն ասել է նաև վերջիններին և նշել, որ եթե ԱՄՆ-ը ցանկանում է Ուկրաինայում խաղաղության հասնել, ապա պետք է գա և ներքաշվի դրա համար ընթացող բանակցությունների մեջ:

6452 | 0
Facebook