Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Նավթը շարունակում է արժեզրկվել

10:51, չորեքշաբթի, 01 ապրիլի, 2015 թ.
Նավթը շարունակում է արժեզրկվել

Միջազգային շուկայում նավթի արժեզրկումը շարունակվում է` պայմանավորված ներդրողների սպասումների հետ, որ կապված են Իրանի միջուկային ծրագրի շուրջ տարվող բանակցությունների հետ: Սպասվում է, որ Լոզանում ընթացող բանակցությունների հետևանքով կմեղմացվեն Իրանի հանդեպ կիրառված պատժամիջոցները, և որպես արդյունք` միջազգային շուկայում կավելանան նավթի պաշարները:

Այսպես, առավոտյան եվրոպական «Բրենթ» մակնշման նավթի 1 բարելի արժեքը կազմել է 56,13 դոլար` 0,14%-ով պակաս: Ամերիկյան «WTI» մակնշման նավթի 1 բարելը գնահատվել է 47,37 դոլար` 0,48%-ով պակաս:

3971 | 0
Facebook