Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Ամերիկյան Վերմոնտ նահանգը Հայոց ցեղասպանության հարցով բանաձև է ընդունել

09:45, չորեքշաբթի, 01 ապրիլի, 2015 թ.
Ամերիկյան Վերմոնտ նահանգը Հայոց ցեղասպանության հարցով բանաձև է ընդունել

ԱՄՆ-ի Վերմոնտ նահանգի օրենսդիր մարմինը մարտի 31-ին Հայոց ցեղասպանության հարցով բանաձև է ընդունել: Ինչպես նշված է Ամերիկայի հայկական ազգային կոմիտեի օրենսդիր մարմինը միաձայն ընդունել է H.C.R. 86 թվագրված բանաձևը:

Հաղորդվում է, որ բանաձևն օրնեսդիր մարմնին է ներկայացվել Ջոն Լինսի և Ադամ Գրիշինի կողմից: Ամերիկահայերից նահանգային օրենսդիրների նիստին մասնակցել են հայտնի գրող Քրիս Բոհջալյանն ու Դանա Ուալռեթը:

Վերմոնտում Հաոց ցեղասպանությանն առաջին անգամ անդրադարձ է կատարվել 2004թ., երբ նահանգապետ Ջեյմս Դուգլասի հայտարարությամբ ապրիլի 24-ը հայտարարվել է «Հայ նահատակների հիշատակի օր»:
6195 | 0
Facebook