Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Մահացել է աշխարհի ամենատարեց բնակիչը

10:21, չորեքշաբթի, 01 ապրիլի, 2015 թ.
Մահացել է աշխարհի ամենատարեց բնակիչը

Ճապոնիայում 117 տարեկան հասակում մահացել է Երկիր մոլորակի ամենատարեց բնակիչը` Միսաո Օկավան: Նա մահացել է այսօր, Օսակայի ծերանոցում, որտեղ ապրում էր վերջին մի քանի տարիներին: Այդ մասին հաղորդում է «Kyodo»-ն:

Հիշեցնենք, որ Օկավայի 117-րդ տարեդարձը լրացել էր վերջերս` մարտի 5-ին: Ծերանոցի աշխատակիցներն այդ ժամանակ հայտնել էին, որ Օկավան լսողական խնդիրներ ունի և սկսել է փոքր-ինչ դանդաղ տեղաշարժվել:

Միսաո Օկավան ծնվել էր 1898թ., Օսակայում: 1919թ. նա ամուսնացել է և ունեցել 3 երեխա: Կինն այրիցել է 1931թ.: Նրա 2 դուստրերն ու որդին ողջ են, նա ունեցել է նաև 4 թոռ և 6 ծոռ:
     Այժմ մոլորակի ամենատարեց մարդ է համարվում Արկանզասի բնակչուհի Գերտրուդա Ուիվերը։ Նա 116 տարեկան է։

9994 | 0
Facebook