Խնդրում ենք սպասել...

Թերթերի տեսություն

Պատժամիջոցներ` նիստերից անհարգելի բացակայող պատգամավորների նկատմամբ. «ՉԻ»

10:10, չորեքշաբթի, 01 ապրիլի, 2015 թ.
Պատժամիջոցներ` նիստերից անհարգելի բացակայող պատգամավորների նկատմամբ. «ՉԻ»
     Լավատեղյակ աղբյուրներից «Չորրորդ իշխանություն» թերթին հայտնի դարձավ, որ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը մտադիր է պատժամիջոցներ կիրառել նիստերից անհարգելի բացակայող պատգամավորների նկատմամբ: «Իսկ պատիժը, ըստ մեր տեղեկությունների, լինելու է աշխատավարձից գումար պահելու տեսքով: «ՉԻ» աղբյուրների պնդմամբ, այս օրերին ԱԺ բոլոր խմբակցություններին Գ. Սահակյանի անունից զգուշացվել է՝ բացակայողները կամ բժշկի թուղթ, կամ գործուղումների մասին տեղեկանքներ պիտի ներկայացնեն, այլապես բացակայությունները կհամարվեն անհարգելի, և աշխատավարձից պահումներ կարվեն»:
     Մանրամասները` թերթի համարում:
3140 | 0
Facebook