Խնդրում ենք սպասել...

Թերթերի տեսություն

Գևորգ Կոստանյանի գործունեության հետ կապված` ԱԺ-ում թեժ քննարկումներ են սպասվում. «ՀԺ»

09:50, չորեքշաբթի, 01 ապրիլի, 2015 թ.
Գևորգ Կոստանյանի գործունեության հետ կապված` ԱԺ-ում թեժ քննարկումներ են սպասվում. «ՀԺ»

«Հայկական ժամանակ»-ը գրում է. «Ազգային ժողովից երեկ մեր թղթակցին հայտնել են, որ ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը երեկոյան հասցրել է խորհրդարան ուղարկել 2014 թվականի հաշվետվությունը, որի ներկայացման վերջնաժամկետը լրանում էր երեկ:
     Այն շրջանառության մեջ կդրվի այսօր կամ վաղը: Ու թեև սույն հաշվետվությունը քվեարկության չի դրվելու և պարզապես պետք է ի գիտություն ընդունվի Աժ-ի կողմից, սակայն խորհրդարանում թեժ քննարկումներ են սպասվում, որովհետև դատախազի գործունեության հետ կապված բազմաթիվ հարցեր են կուտակվել: Հարցը լիագումար նիստում կքննարկվի առաջիկա քառօրյաներից մեկում»,- գրում է թերթը։
     Մանրամասները` այսօրվա համարում:

4003 | 0
Facebook