Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Մեյվեյզերի անկումը տեղի կունենա մայիսի 2-ին․ Պակյաո

21:37, երեքշաբթի, 31 մարտի, 2015 թ.
Մեյվեյզերի անկումը տեղի կունենա մայիսի 2-ին․ Պակյաո
     WBO վարկածով կիսամիջին քաշային կարգում աշխարհի չեմպիոն Մենի Պակյաոն համոզմունք է հայտնել, որ կդառնա առաջին բռնցքամարտիկն, ով կկարողանա հաղթել անպարտելի Ֆլոյդ Մեյվեյզերին։
«Ես վախ եմ տեսել Ֆլոյդի աչքերում։ Նրա անկումն արդեն երևում է հորիզոնին։ Դա տեղի կունենա մայիսի 2-ին։ Աստված կբերի նրան իմ ձեռքերի մեջ»,- ասել է Պակյաոն։
Հիշեցնենք, որ Մեյվեյզերը հաղթել է իր կարիերայի բոլոր 47 մենամարտերում, որոնցից 28-ը՝ նոկաուտով։ Պակյաոն իր ակտիվում ունի 57 հաղթանակ, որոնցից 38-ը՝ նոկաուտով, 5 պարտություն և 2 ոչ-ոքի։
Հիշեցնենք, որ մայիսի 2-ին՝ Լաս Վեգասում, բռնցքամարտիկները կվիճարկեն կիսամիջին քաշային կարգի WBA, WBC և WBO վարկածներով չեմպիոնական գոտիները։
6799 | 0
Facebook