Խնդրում ենք սպասել...

Ի՞նչ է խոսում քաղաքը

Մեդվեդևը ճնշել է Հովիկ Աբրահամյանին

18:28, երեքշաբթի, 31 մարտի, 2015 թ.
Մեդվեդևը ճնշել է Հովիկ Աբրահամյանին
     ՀՀ և ՌԴ վարչապետներն այսօր հեռախոսազրույց են ունեցել, այս մասին հայտնում է կառավարության պաշտոնական կայքը` հավելելով, որ զրույցի ընթացքում քննարկվել են Եվրասիական տնտեսական միությանը վերաբերող մի շարք հարցեր: Ասում են, սակայն, հեռախոսազրույցը բավականին լարված է անցել. Մեդվեդևը խիստ է արտահայտվել Հայաստանի ինտեգրացիոն գործընթացների մասին` կապված «և, և» քաղաքականության հետ: Նա հիշեցրել է, որ ՀՀ-ն ընտրել է ԵՏՄ անդամակցության ճանապարհը և որ Հայաստանի` ԵՄ-ի հետ ասոցացման համաձայնագրի քաղաքական մասը ստորագրելու գործընթացը նպատակահարմար չէ: Ըստ լուրերի` հեռախոսազրույցից հետո Հովիկ Աբրահամյանն ընկճված տեսք է ունեցել:
Տեղեկացնում ենք, որ նյութը պաշտոնական չէ:
19698 | 21
Facebook