Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Ռոնալդինյոն մտադիր է թողնել ֆուտբոլը՝ հանուն երաժշտության

19:38, երեքշաբթի, 31 մարտի, 2015 թ.
Ռոնալդինյոն մտադիր է թողնել ֆուտբոլը՝ հանուն երաժշտության
     «Կերետարոյի» կիսապաշտպան Ռոնալդինյոն մտադիր է թողնել ֆուտբոլը և զբաղվել երաժշտությամբ։ Ռոնալդինյոն ավելի հաճախ է սկսել համագործակցել երաժիշտների հետ, հայտնվել տեսահոլովակներում։ Բացի այդ, նա սկսել է երգերի բառեր գրել։ Իր ծննդյան տարեդարձին նա պայմանավորվել է ֆանկ-խմբի հետ համագործակցության մասին։ Ընկերների խոսքով՝ Ռոնալդինյոն դժվար թե խաղա «Կերետարոյում» մինչև պայմանագրի ավարտը՝ 2016 թվականը։ Հիմա երկու անգամ աշխարհի լավագույն ֆուտբոլիստ ճանաչված ֆուտբոլիստին հետաքրքրում է միայն կոմպոզիտորի կարիերան։ Նա արդեն գրել է 30 երգ, որոնք հիմա կատարում են իրեն ծանոթ երաժիշտները։ Ամենաշատը Ռոնալդինյոն ստեղծագործել է 2012-ից 2014 թվականներին, երբ հանդես է եկել «Աթլետիկո Մինեյրոյում»։
«Ռոնալդինյոն երաժշտության մեջ է։ Նրա համար չկան սահմանափակումներ երաժշտական ոճերի մեջ»,- պատմել է ֆուտբոլիստի ծանոթ երգիչներից մեկը՝ Ջաման։
5380 | 0
Facebook