Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Վարդան Պետրոսյանը շուտով ազատ կարձակվի

17:08, երեքշաբթի, 31 մարտի, 2015 թ.
Վարդան Պետրոսյանը շուտով ազատ կարձակվի
     Ապրիլի 1-ին Վերաքննիչ քրեական դատարանում տեղի կունենա Վարդան Պետրոսյանի գործով դատական նիստը: Փաստաբան Նիկոլայ Բաղդասարյանը, անդրադառնալով լուրերին, ըստ որի` դերասանը վաղն արդեն ազատ կարձակվի, նշեց, որ նման բան հնարավոր չէ, բայց ազատության մեջ հայտնվելը կլինի շուտով. «Եթե հայտարարվի համաներում, և եթե Վերաքննիչ դատարանը չփոփոխի Վարդան Պետրոսյանի նկատմամբ նշանակված պատժաչափը, ապա Վարդան Պետրոսյանի նկատմամբ համաներման ակտը կկիրառվի, և նա կլինի արդեն ազատության մեջ: Իսկ եթե չընդունվի, ապա իր` Վերաքննիչ բողոքի քննությունից հետո, երբ կիրառվի բաց ռեժիմը, նա նորից ազատության մեջ կլինի, քանի որ արդեն կրել է պատժի 1/3-ը»,- ասաց փաստաբանը` մեր թղթակցի հետ զրույցում:
6216 | 8
Facebook