Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Առանց կանոնների մարտերի 19-ամյա մարզիկը մահացել է Սանկտ Պետերբուրգում

00:03, չորեքշաբթի, 01 ապրիլի, 2015 թ.
Առանց կանոնների մարտերի 19-ամյա մարզիկը մահացել է Սանկտ Պետերբուրգում
     Սանկտ Պետերբուրգում 19-ամյա մարզիկ է մահացել
Սանկտ Պետերբուրգում մահացել է առանց կանոնների մարտերի 19-ամյա մարզիկ Իվան Ստալինն, ով հայտնի է նաև «Ֆրեյզեր» մականվամբ։ Մարզիկը սպանվել է ճանապարհային կոնֆլիկտից հետո։ Միջադեպի ընթացքում տուժել է նաև նրա ընկերը՝ Բորիս Կուպրյակովը։
Ռուսական ԶԼՄ-ների տեղեկությունների համաձայն՝ կոնֆլիկտի պատճառը ավտոմեքենային մրցավազքն էր։ Ստալինը վարել է «Լենդ Ռովեր», իսկ նրա մրցակիցները՝ «Ինֆինիտի»։ Մրցավազքի ընթացքում մեքենաներից մեկը խախտել է երթևեկության կանոնները մյուսի նկատմամբ, ինչը և հանգեցրել է վեճի, որի արդյուքնում «Ֆրեյզերը» տեղում մահացել է, իսկ նրա ընկերը՝ Բորիսը, հոսպիտալացվել է դանակից ստացած վիրավորումով։ Հանցագործները լքել են հանցանքի վայրը։
     Քննչական կոմիտեն քրեական գործ է հարուցել։
6700 | 0
Facebook