Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Ռուսաստանցիների մոտ կեսն արդարացրել է Ստալինի հալածանքները

18:08, երեքշաբթի, 31 մարտի, 2015 թ.
Ռուսաստանցիների մոտ կեսն արդարացրել է Ստալինի հալածանքները

Ռուսաստանցիների կեսը` մոտ 45%-ը, «Լևադա կենտրոնի» անցկացրած հարցումների ժամանակ համոզմունք է հայտնել, որ ստալինյան դարաշրջանում խորհրդային ժողովրդի կրած բոլոր տառապանքներն ու բոլոր զոհերը արդարացված են մեծ նպատակներով և ձեռք բերված արդյունքներով: Միևնույն ժամանակ, հարցվածների 41%-ը համոզմունք է հայտնել, որ մարդկային զոհերը ոչնչով արդարացնել չի կարելի:

Ըստ կենտրոնի անցկացրած հարցումների` միանշանակ չէ ռուսաստանցիների վերաբերմունքն Ստալինի մահվան հանդեպ: Ըստ հարցվածների 46%-ի` Ստալինի մահն ասոցացվում է զանգվածային հալածանքների դարաշրջանի ավարտի հետ, 24%-ն էլ վստահություն է հայտնել, որ այդ մահը մեծ առաջնորդի ու ուսուցչի կորուստ էր:

Սոցիոլոգների տվյալներով` հարցվածների 39%-ը Ստալինին դրական հատկանիշներով օժտված անհատականություն է համարել: Վերջին 15 տարվա ընթացքում կրճատվել է այն մարդկանց թիվն, ովքեր ատելություն ու թշնամություն են տածում Ստալինի անձի հանդեպ: 2001թ. այդ մարդկանց թիվը կազմել է 27, իսկ այժմ` ընդամենը 14%: 2001թ. Ստալինի կերպարը վախով են ընկալել հարցվածների 16, այժմ` 6%-ը: Միևնույն ժամանակ ավելացել է այն մարդկանց թիվը, որոնց հետաքրքիր չէ Ստալինի անձը. 2001-ի 12%-ի փոխարեն այն այսօր հասել է 30%-ի:

7081 | 2
Facebook