Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Ինձ վրա չջղայնանաք, ես չարությունից չեմ սահմանն անցել». հակառակորդի կողմն անցած Անդրանիկը՝ ծնողներին

15:13, երեքշաբթի, 31 մարտի, 2015 թ.
«Ինձ վրա չջղայնանաք, ես չարությունից չեմ սահմանն անցել». հակառակորդի կողմն անցած Անդրանիկը՝ ծնողներին
     Հակառակորդի կողմն անցած 24-ամյա Անդրանիկ Գրիգորյանը ծնողներին ուղարկված նամակում խնդրել է իր վրա չբարկանալ՝ ընդգծելով, որ չարությունից չի սահմանն անցել: Այս մասին Shamshyan.com-ին ասել է ԼՂՀ Մարտունու շրջանի Բերդաշեն համայնքի ղեկավար Գարիկ Սարգսյանը։
     «Գրել էր՝ պապան ո՞նց ա, մաման ո՞նց ա, հարևանները ո՞նց են: Կարո՞ւմ եք յոլա գնաք: Սպասեք, հեսա կգամ, աշխատանքի կմտնեմ, սաղ լավ կլինի: Խելքին մոտիկ բան չի, բայց դե տենց էր գրել»,- պատմել է գյուղապետը: Հարցին, թե Անդրանիկը չէ՞ր նշել արդյոք, թե ինչու է սահմանն անցել, արձագանքել է. «Դե, գրել էր՝ ինձ վրա մի ջղայնացեք, ես չարությունից չեմ անցել էն կողմը ու չգիտեմ, թե ինչի եմ անցել»:
     Մանրամասները` կայքում:
11708 | 2
Facebook