Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Մեկդարյա ողբերգության մասին լուսանկարիչը կխոսի նկարների միջոցով

16:28, երեքշաբթի, 31 մարտի, 2015 թ.
Մեկդարյա ողբերգության մասին լուսանկարիչը կխոսի նկարների միջոցով

Ֆրանսահայ լուսանկարիչ Անտուան Ագուջյանն ապրիլի 22-ին Թուրքիայի Դիարբեքիր քաղաքում` պատմական Տիգրանակերտում, կներկայացնի «Լռության ճիչ» խորագրով ցուցահանդեսը` նվիրված Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին:

Մինչև պատմական հայրենիք մեկնելը լուսանկարիչը նախ ցանկանում է հայաստանցիներին ցուցադրել իր աշխատանքները:

Անտուան Ագուջյանը հանդիսատեսին կներկայացնի 27 տարվա աշխատանքի արդյունքը: Լուսանկարիչի փոխանցմամբ` իր տատն ու պապը գաղթել են Արևմտյան Հայաստանից: Նրա հիշողության մեջ մինչ օրս վառ են մնացել լսած պատմությունները, որոնք նա փորձել է ներկայացնել լուսանկարների միջոցով:

«Հայկական հիշողության վրա կառուցեցի մի պատմություն` փորձելով ավելի արտիստիկ մատուցել»,- նշել է լուսանկարիչը: Նա հույս ունի, որ սև ու սպիտակ լուսանկարները կպատմեն այն ժողովրդի պատմությունը, որը ապրել է այդ հողում, իսկ հիմա սփռված է ամբողջ աշխարհում:

4682 | 0
Facebook