Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Հակառակորդի կողմն անցած զինծառայողը նամակ է փոխանցել ծնողներին

14:50, երեքշաբթի, 31 մարտի, 2015 թ.
Հակառակորդի կողմն անցած զինծառայողը նամակ է փոխանցել ծնողներին

Կարմիր խաչի միջազգային կոմիտեի Բաքվի գրասենյակի ներկայացուցիչները մարտի 30-ին այցելել են ադրբեջանական կողմն անցած պայմանագրային զինծառայող Անդրանիկ Գրիգորյանին։ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հայաստանյան գրասենյակի հաղորդակցման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին ՄԱՄՈՒԼ.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց, որ այցի ժամանակ ռազմագերուն փոխանցվել են նորություններ իր ընտանիքից, ինչպես նաև իր նամակն են փոխանցելու ընտանիքի անդամներին: Ինչ վերաբերում է նամակի բովանդակությանը կամ Անդրանիկի հնարավոր վերադարձին` մեր զրուցակիցն ասաց, որ այլ մանրամասներ չի կարող ասել, քանի որ նամակի բովանդակությունը հրապարակելի չէ, իսկ մնացած մասով երկխոսության ձևաչափը թույլ չի տալիս տեղեկություններ հայտնել:

6949 | 0
Facebook