Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ Վարշավայի ֆիլհարմոնիկը հանդես է եկել Բեթհովենի անվան Զատկի փառատոնում

14:20, երեքշաբթի, 31 մարտի, 2015 թ.
Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ Վարշավայի ֆիլհարմոնիկը հանդես է եկել Բեթհովենի անվան Զատկի փառատոնում

Մարտի 29-ին Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանը Լեհաստանում՝ Բեթհովենի անվան Զատկի 19-րդ փառատոնի շրջանակներում ղեկավարել է Վարշավայի ֆիլհարմոնիկ նվագախումբը։ Մենակատարը Լետիցիա Մորենոն էր:

Ծրագրում հնչել են Ղազարոս Սարյան (Պասակալիա սիմֆոնիկ նվագախմբի համար), Դմիտրի Շոստակովիչ (Ջութակի կոնցերտ թիվ 1), Լյուդվիգ վան Բեթհովեն (Սիմֆոնիա թիվ 7)։

Նշենք, որ Լյուդվիգ վան Բեթհովենի անվան Զատկի փառատոնն անցկացվում է 1997-ից և մեծաթիվ երաժշտասերների է համախմբում Լեհաստանից ու այլ երկրներից։ Փառատոնի կազմակերպիչը Լյուդվիգ վան Բեթհովենի անվան միությունն է։ Փառատոնն անցկացվում է մարտի 22-ից ապրիլի 3-ը։ Հրավիրված են Եվրոպայի և այլ տարածաշրջանների լավագույն նվագախմբերը։ 19 թիվը խորհրդանշական է փառատոնի համար. 19-րդ փառատոնում տեղի կունենա 19 համերգ։

2536 | 0
Facebook