Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Անուշ Հարությունյան. «Նստացույց սկսելու որոշում դեռ չկա»

13:56, երեքշաբթի, 31 մարտի, 2015 թ.
Անուշ Հարությունյան. «Նստացույց սկսելու որոշում դեռ չկա»
     «Նաիրիտ» գործարանի նախկին աշխատակիցները շարունակում են բողոքի ցույցը նախագահական նստավայրի դիմաց: Ցույցերը համակարգող խմբի անդամ Անուշ Հարությունյանը ՄԱՄՈՒԼ.am-ի թղթակցի հետ զրույցում անդրադառնալով լուրերին, ըստ որի` նաիրիտցիներն այսօր անժամկետ նստացույց են սկսելու Բաղրամյան 26-ի մոտ, ասաց. «Այս պահին նման որոշում չկա, քանի որ դա մեկ անձի որոշում չէ»:
     Ի դեպ, Ա. Հարությունյանը նաև հայտնեց, որ այսօր իրենք հանդիպում են ունեցել ՀՀ Էներգետիկայի ու բնական պաշարների նախարարի հետ, բայց որևէ հստակ պատասխան կրկին չեն ստացել նրանից:
3166 | 0
Facebook