Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Հրապարակվել է Հայոց ցեղասպանության վերաբերյալ համապարփակ զեկույցը

12:40, երեքշաբթի, 31 մարտի, 2015 թ.
Հրապարակվել է Հայոց ցեղասպանության վերաբերյալ համապարփակ զեկույցը

Հայոց ցեղասպանության փոխհատուցման հարցերի ուսումնասիրությամբ զբաղվող խումբը երեկ՝ մարտի 30-ին, հրապարակել է իր վերջնական զեկույցը՝ «Հանգուցալուծում արդարությամբ. Հայոց ցեղասպանության փոխհատուցում» խորագրով: Ինչպես գրում է «Asbarez»-ը, այն իրենից ներկայացնում է Ցեղասպանության փոխհատուցման համապարփակ վերլուծություն՝ իրավական, պատմական, քաղաքական ու էթիկական առումներով:

Աղբյուրը նշում է, որ զեկույցը ավարտուն տեսքի է բերվել 2014թ. սեպտեմբերին և այդ ժամանակ էլ հրապարակվել է զեկույցի նախաբանը: Իսկ այժմ հրապարավել է դրա ամբողջական տարբերակը, որն էլ հասանելի է հնարության բոլոր շերտերին:

Զեկույցի պատրաստման աշխատանքների համար խումբը ձևավորվել է 2007թ. և իր մեջ ներառում է փոխհատուցման հարցի տարբեր ոլորտները ներկայացնող 4 փորձագետի: Խմբի առաքելությունն է եղել կազմել Հայոց ցեղասպանությանը վերաբերող փոխհատուցումների` իր տեսակի մեջ առաջին համապարփակ վերլուծությունը:

2826 | 0
Facebook