Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Հունաստանը դեմ է արտահայտվել Ռուսաստանի դեմ կիրառվող արևմտյան պատժամիջոցներին

11:03, երեքշաբթի, 31 մարտի, 2015 թ.
Հունաստանը դեմ է արտահայտվել Ռուսաստանի դեմ կիրառվող արևմտյան պատժամիջոցներին

Հունաստանի վարչապետ Ալեքսիս Ցիպրասը հայտարարել է, որ Հունաստանը դեմ է Արևմուտքի՝ Ռուսաստանի դեմ կիրառվող պատժամիջոցներին: Ինչպես հաղորդում է «Ռոյթերս»-ը, Ցիպրասը հայտնել է, որ այդ պատժամիջոցները տանում են դեպի փակուղի:

«Մենք կարող ենք արդյունավետ կերպով համագործակցել, որի շնորհիվ Հունաստանը հնարավորություն կստանա Ռուսաստանի Դաշնություն արտահանել գյուղատնտեսական մթերքներ: Մինչ այդ Հունաստանը նման հնարավորություն չի ունեցել, քանի որ Հունաստանի նախկին կառավարությունը չի արել անհրաժեշտ քայլերը, որպեսզի խուսափի Ուկրաինայի պատճառով տարվող պատժամիջոցային անիմաստ քաղաքականությունից: Այդ ամենը հանգեցրել է էմբարգոյի նաև հունական գյուղատնտեսական ապրանքների վրա՝ լուրջ խնդիրների առջև կանգնեցնելով Հունաստանի տնտեսական զարգացումը»,- նշել է Ցիպրասը:

Հիշեցնենք, որ ավելի վաղ Ավստրալիայի արտգործնախարար Ջուլյա Բիշոլը հայտարարել էր, որ երկրում ուժի մեջ են մտել Ռուսաստանի հանդեպ կիրառված պատժամիջոցները, որոնք վերաբերում են նավթագազային, ֆինանսական և պաշտպանական ոլորտներին:
5929 | 2
Facebook