Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Կարկուտը չի վնասել բերքը

21:13, երկուշաբթի, 30 մարտի, 2015 թ.
Կարկուտը չի վնասել բերքը

Այսօր ժամը 16:00-ին մոտ հիմնականում Երևան քաղաքում և մայրաքաղաքին հարող հատվածներում`Արմավիրի մարզի Էջմիածնի տարածաշրջանի, Արարատի մարզի Մասիսի և Արտաշատի տարածաշրջանների որոշ համայնքներում տեղացել է շուրջ 5-10 րոպե տևողությամբ կարկուտ` փոքր տրամաչափի, ոչ շատ կարծր, անձրևի ուղեկցությամբ:
     Մասնագետների նախնական դիտարկումների արդյունքում պարզվել է, որ այն պտղատու ծառատեսակների բերքի վրա էական ազդեցություն չի թողել: Չեն տուժել նաև մյուս մշակաբույսերը, հայտնում է ՀՀ գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը:

4155 | 1
Facebook