Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Գ. Չուքասզյան. «Ռեժիմը փորձում է ահաբեկել հնարավոր համակիրներին, որ չմոտենան շարժմանը»

20:43, երկուշաբթի, 30 մարտի, 2015 թ.
Գ. Չուքասզյան. «Ռեժիմը փորձում է ահաբեկել հնարավոր համակիրներին, որ չմոտենան շարժմանը»
     «Ռեժիմը փորձում է ահաբեկել շարժմանը` ցանկանալով ջլատել ուժերը և ահաբեկել հնարավոր համակիրներին, որ չմոտենան մեզ: Բայց նրանց գործողությունները միայն ավելացնում են մեր հեղինակությունը»,- ասել է Հիմնադիր խորհրդարանի նախագահ Գարեգին Չուգասզյանը` անդրադառնալով «100-ամյակն առանց ռեժիմի շարժման» նկատմամբ իրականացվող խոչընդոտներին ու միջադեպերին:
     «Ապրիլի 24-ին, խաղաղ անհնազանդության օր է լինելու: Եթե ապրիլի 24-ին սկսեն բռնություններ կիրառել շարժման դեմ, կլինի նաև մեր պատասխանը: Ամեն մարդ պետք է պատրաստ լինի ինքնապաշտպանության, քանզի ամեն ինչ սպասելի է»,- նշել է նա:
4249 | 1
Facebook