Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Փորձագետները պատկերել են կնոջ և տղամարդու կատարյալ դիմագծերը

19:08, երկուշաբթի, 30 մարտի, 2015 թ.
Փորձագետները պատկերել են կնոջ և տղամարդու կատարյալ դիմագծերը

Համակարգչային հատուկ ծրագրի միջոցով մի խումբ փորձագետներ պատկերել են աշխարհի ամենագեղեցիկ կնոջ և տղամարդու դեմքը: Ինչպես գրում է «Դեյլի Միրրորը», կնոջ և տղամարդու իդեալական դիմագծերը պատկերվել են համակարգչային այն ծրագրի միջոցով, որի շնորհիվ նաև կազմվում են հետախուզման մեջ գտնվող անձանց ֆոտոռոբոտները:

Ծրագիրն իրականացվել է մի շարք մարդկանց հետ կատարյալ դիմագծերի մասին պատկերացումների շուրջ հարցազրույց անցկացնելուց հետո:

Արդյունքում պարզվել է, որ կնոջ համար կատարյալ են համարվում սրտաձև դեմքը, բարձր ճակատը, կամարաձև հոնքերը, նշաձև աչքերը, նեղ և փոքր քիթն ու հաստ շուրթերը:

Իսկ տղամարդկանց կատարյալ դիմագծեր են հանդիսանում օվալաձև դեմքը, ուղիղ հոնքերը, օվալաձև աչքերը, ուղիղ քիթը և ոչ շատ հաստ շուրթերը:

10899 | 2
Facebook