Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Ադրբեջանական լրատվամիջոցների տարածած` հայ հինգ զինծառայողի մահվան լուրերն իրականությանը չեն համապատասխանում. ԼՂՀ ՊԲ

17:40, երկուշաբթի, 30 մարտի, 2015 թ.
Ադրբեջանական լրատվամիջոցների տարածած` հայ հինգ զինծառայողի մահվան լուրերն իրականությանը չեն համապատասխանում. ԼՂՀ ՊԲ
     Այսօր ադրբեջանական որոշ լրատվամիջոցների, մասնավորապես haqqin.az կայքի կողմից տարածված տեղեկատվությունը, թե իբր Լեռնային Ղարաբաղում ուժեղ բախումներ են եղել, որոնց հետևանքով հայկական կողմից հինգ զինծառայող է զոհվել, իրականությանը չի համապատասխանում և հակառակորդի պրոպագանդայի վառ երևակայության հերթական արգասիքն է:
     ՊԲ առաջապահ ստորաբաժանումները առաջնագծում շարունակում են տիրապետել իրադրությանը և վստահորեն իրականացնում են իրենց առջև դրված մարտական խնդիրները:
    
     ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայություն
3452 | 1
Facebook