Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Նկարահանումներն արվել են պարտադրանքի տակ. ԼՂՀ ՊԲ

17:30, երկուշաբթի, 30 մարտի, 2015 թ.
Նկարահանումներն արվել են պարտադրանքի տակ. ԼՂՀ ՊԲ
     Հակառակորդի կողմն անցած Անդրանիկ Գրիգորյանի մասին պատմող` ադրբեջանական կայքեր հաղորդագրությունը, որում նա գոհունակություն է հայտնում Ադրբեջանում իր գտնվելու պայմանների վերաբերյալ, ապա նշենք, որ դրանով ադրբեջանցի վայ քարոզիչները հերթական անգամ թոզ են փչում միջազգային հանրության աչքերին՝ փորձելով իրենց սուլթանությունը ներկայացնել որպես ժողովրդավարական երկիր, որտեղ հարգվում են բոլորի, այդ թվում՝ ռազմագերիների ու պատանդների հիմնարար իրավունքներն ու ազատությունները:
     Այնինչ իրականությունը այնտեղ բոլորովին այլ է, ինչի ամենախոսուն և թարմ օրինակը հենց ադրբեջանական կողմն անցած հայ զինծառայողի պարտադրանքի տակ արված նկարահանումներն են և դրանց հրապարակումը, ինչը նմանատիպ դեպքերի համար նախատեսված միջազգային մարդասիրական իրավունքի նորմերի կոպիտ խախտում է:
    
     ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայություն
8017 | 0
Facebook