Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Իսպանիայում սառեցվել են հարյուրավոր ռուսների բանկային հաշիվները. «Deutsche Welle»

17:11, երկուշաբթի, 30 մարտի, 2015 թ.
Իսպանիայում սառեցվել են հարյուրավոր ռուսների բանկային հաշիվները. «Deutsche Welle»

Իսպանիայի իշխանություները սառեցրել են իրենց երկրում բնակվող հարյուրավոր ռուսների բանկային հաշիվները: Ինչպես հաղորդում է «Deustche Welle»-ն, վերջինների բանկային հաիշվները սառեցվել են այն պատճառով, որ նրանք չեն կարողացել նշել, թե որտեղից է գոյացել իրենց կապիտալը:

Աղբյուրը նշում է, որ Իսպանիայի իշխանությունները նման քայլի են դիմել երկրում փողերի լվացման և հարկերից խուսափելու դեմ ծավալված լայնամասշտաբ պայքարի շրջանականերում: Հարկերից խուսափելու մասին օրենքը Իսպանիայում ընդունվել է դեռևս 2010թ. և այն հնարավորություն է տալիս տեղի իշխանություններին սառեցնել այն անձանց հաշիվները, որոնք չեն կարողանում նշված ժամկետում ներկայացնել հայտարարագիր, որտեղ նշված կլինեն եկամուտների հիմնական աղբյուրները: Սովորաբար այդ ժամկետը լինում է 2-3 ամիս:

Հաղորդում է նաև, որ 2015թ. սկզբին ներկայացված պաշտոնական տվյալների համաձայն՝ Իսպանիայում մոտ 65 հազար ռուս է բնակվում:
5132 | 0
Facebook