Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Այսօր Ռամոսի ծննդյան օրն է

19:38, երկուշաբթի, 30 մարտի, 2015 թ.
Այսօր Ռամոսի ծննդյան օրն է
     Այսօր իսպանացի հայտնի ֆուտբոլիստ, Իսպանիայի ազգային հավաքականի և Մադրիդի «Ռեալի» պաշտպան Սերխիո Ռամոսը դարձավ 29 տարեկան։ Ռամոսն աշխարհի 2010 թվականի չեմպիոն է, Եվրոպայի 2008 և 2012 թվականների չեմպիոն։ 2008 և 2012 թվականներին նվաճել է Իսպանիայի սուպերգավաթը, իսկ 2010/11 մրցաշրջանում՝ Իսպանիայի գավաթը։
    
     Հետաքրքիր փաստեր՝ Սերխիո Ռամոսի կյանքից
    
    
     • Երիտասարդ տարիներին ֆուտբոլիստն ուներ «Շուսթեր» մականունը՝ բաց մազերի պատճառով։
     • Մանուկ հասակում Ռամոսի համար ֆուտբոլային դաշտ էր ծառայում մարգագետինը՝ երկու կոճղերով՝ դարպասների փոխարեն։
     • Երկար մազերի ու եսասիրության պատճառով մամուլում խոսակցություններ էին շրջանառվում, որ Ռամոսն ունի ոչ ավանդական սեռական կողմնորոշում։
     • Պրոֆեսիոնալ կարիերայի սկզբին Սերխիոյի կուռքերն էին Կրիշտիանու Ռոնալդուն, Իկեր Կասիլյասը, Դևիդ Բեքհեմը, Ռաուլը, Զինեդին Զիդանը և Ռոբերտո Կարլոսը։
     • Ձեռք բերել Ռամոսին` Ֆլորենտինո Պերեսին խորհուրդ է տվել իսպանացի երգիչ Խոսե Մերսեն։
     • «Ռեալի» հետ պայմանագիր է կնքել տրանսֆերային պատուհանի փակումից մեկ ժամ առաջ։
     • Երբ Սերխիոն խաղադաշտ է դուրս գալիս, խոտածածկին դիպչում է աջ ձեռքով, խաչակնքվում և նայում երկնքին։ Հետո ցատկում, վազում բոլոր չորս անկյուններով և ողջունում երկրպագուներին։
     • Ռամոսը սիրում է երգել և կիթառ նվագել։
     • Ռամոսի մարմնին կա ավելի քան 10 դաջվածք, և յուրաքանչյուրն ունի իր նշանակությունը։
     • Իսպանիայի գավաթի նվաճումը տոնելու ընթացքում Սերխիոն գավաթը ձեռքից գցել էր։ Գավաթը վնասվել էր։
Ներկայացնում ենք Ռամոսի կարիերայի լավագույն հնարքները
3835 | 0
Facebook