Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Հայաստանի հետ հանդիպումը կարևորագույնն էր կարիերայիս ընթացքում․ Ալբանիայի ընտրանու գլխավոր մարզիչ

18:08, երկուշաբթի, 30 մարտի, 2015 թ.
Հայաստանի հետ հանդիպումը կարևորագույնն էր կարիերայիս ընթացքում․ Ալբանիայի ընտրանու գլխավոր մարզիչ
     Ալբանիայի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Ջանի Դե Բյազին մեկնաբանել է Հայաստանի հավաքականի հետ հանդիպումում հաղթանակը։ «Ալբանիայի հավաքականը պատմական հաղթանակ տոնեց։ Սա կարիերայիս կարևորագույն հանդիպումներից էր։ Նրանք հիանալի պաշտպաններ ունեն, այդ պատճառով մենք գիտեինք, որ բարդ է լինելու։ Ընդմիջմանը ես ասացի ֆուտբոլիստներիս, որ հաղթանակ տոնելու լավ հնարավորություններ ունենք։ Ֆուտբոլիստները լի էին հավատով սեփական ուժերին, և մենք հասանք մեր ուզածին։ Ինչպես ասացի՝ Հայաստանի հետ հանդիպումը կարևորագույնն էր կարիերայիս ընթացքում։ Հիմա մեզ սպասում է Դանիայի հետ հանդիպումը։ Դա իմ կյանքի հանդիպումը կլինի»,- ասել է մարզիչը։
6962 | 0
Facebook