Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Կյանքից հեռացել է նկարիչ, քանդակագործ Խաչատուր Իսկանդարյանը

15:35, երկուշաբթի, 30 մարտի, 2015 թ.
Կյանքից հեռացել է նկարիչ, քանդակագործ Խաչատուր Իսկանդարյանը

ՀՀ մշակույթի նախարարությունը խոր վշտով տեղեկացնում է, որ մարտի 29-ին կյանքի 92-րդ տարում վախճանվել է ՀՀ ժողովրդական նկարիչ, քանդակագործ Խաչատուր Մարտիրոսի Իսկանդարյանը:

Ծնվել է 1923-ի հունվարի 13-ին, ավարտել է Երևանի գեղարվեստի ինստիտուտը: Ստեղծագործել է մանրաքանդակի բնագավառում։ Հեղինակել է Արմեն Տիգրանյանի և Դերենիկ Դեմիրճյանի հուշարձանները, Վիկտոր Համբարձումյանի կիսանդրին, «Երևանյան ցայտաղբյուրներ» /2003/ շարքերը և այլն:

Խաչատուր Իսկանդարյանի մահվան կապակցությամբ կստեղծվի թաղման կառավարական հանձնաժողով:

2833 | 0
Facebook