Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Հակառակորդի կողմն անցած հայ զինծառայողը՝ ադրբեջանցի պաշտոնյաների հետ

16:11, երկուշաբթի, 30 մարտի, 2015 թ.
Հակառակորդի կողմն անցած հայ զինծառայողը՝ ադրբեջանցի պաշտոնյաների հետ

Ադրբեջանական «Հաքին» գործակալությունը լուսանկար է հրապարակել, որտեղ ներկայացված է վերջերս Ադրբեջանի կողմն անցած Անդրանիկ Գրիգորյանը՝ Ադրբեջանի խոշտանգումների դեմ պայքարի կոմիտեի ներկայացուցիչ Էլչին Բեխբուդովի և նրա տեղակալ Էլչին Շիրինովի հետ:

Կայքի փոխանցմամբ, Բեխբուդովը հայտնել է, թե իբր Գրիգորյանն իրեն ասել է, որ իր կամքով է հատել սահմանը:

«Մեզ հետ զրույցում նա ասաց, որ իրեն շատ լավ են վերաբերվում Ադրբեջանում: Իրեն այստեղ երեք անգամ կերակրում են: Օրվա ցանկացած ժամին ուտելիք և ըմպելիք են տրամադրում»,- նշել է Բեխբուդովը:

18865 | 18
Facebook