Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Մենք այն թիմերից չենք, որ հաղթում են 1։0 հաշվով․ Շալանդ

15:23, երկուշաբթի, 30 մարտի, 2015 թ.
Մենք այն թիմերից չենք, որ հաղթում են 1։0 հաշվով․ Շալանդ
     Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Բեռնար Շալանդը մեկնաբանել է մեր հավաքականի երեկվա՝ Ալբանիայի դեմ կրած պարտությունը։ «Մենք շատ լավ անցկացրինք առաջին խաղակեսը: Գնդակ հեղինակեցինք և լավ տեսք ունեինք: Բայց ընդմիջումից հետո Ալբանիան մեզնից լավ էր խաղում: Ընդմիջման ժամանակ ես ֆուտբոլիստներին ասացի, որ պետք է էլի գնդակ խփել, եթե ցանկանում ենք հաղթել: Մենք այն թիմերից չենք, որ հաղթում են 1։0 հաշվով։ Մենք հնարավորություն ունեինք 70-րդ րոպեին, երբ երկրորդ դեղին քարտին արժանացավ Հովհաննես Համբարձումյանը»,- ասել է Շալանդը, գրում է ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքը։ Հիշեցնենք, որ երեկ մեր հավաքականը 2։1 հաշվով պարտվել է Ալբանիայի ընտրանուն։
7143 | 0
Facebook