Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Ապրում եմ Մոսկվայում, բայց չեմ դադարում հայ լինելուց». Մարիամ Մերաբովան կներկայանա հայ հանդիսատեսին

15:03, երկուշաբթի, 30 մարտի, 2015 թ.
«Ապրում եմ Մոսկվայում, բայց չեմ դադարում հայ լինելուց». Մարիամ Մերաբովան կներկայանա հայ հանդիսատեսին

Հայազգի հայտնի երգչուհի Մարիամ Մերաբովան, ում ելույթները կարելի է Ռուսաստանի ջազային լավագույն հարթակներում, շուտով կներկայանա Հայաստանի և Արցախի հանդիսատեսին:

Համերգին կհնչեն հայտնի և նոր ստեղծագործություններ` երգչուհու և «Միրայֆ» բենդի երգացանկից, ինչպես նաև առաջին անգամ նրա համերգային ծրագրում կհնչեն հայերեն երգեր: Մինչև երևանյան համերգը երգչուհին բարեգործական համերգով հանդես կգա Ստեփանակերտում:

Կազմակերպիչների փոխանցմամբ` բարձրորակ ջազային երաժշտություն նախընտրող լսարանին սպասվում է շքեղ և անչափ հետաքրքիր համերգային շոու:

«Թեև ապրում եմ Մոսկվայում, բայց չեմ դադարում հայ լինելուց»,- ասել է Մարիամ Մերաբովան:
     Ծնվել է 1972-ին Երևանում: 5 տարեկանից Մարիամը հաճախել է Երևանի Չայկովսկու անվան երաժշտական դպրոցը, այնուհետև ուսումը շարունակել է Մոսկվայում: 1998-ից իր ամուսնու` կոմպոզիտոր և պրոդյուսեր Արմեն Մերաբովի հետ աշխատում է «Միրայֆ» ջազային խմբում, որը բավական հայտնի է Ռուսաստանում:

«Միայն շնորհիվ իմ ամուսնու ես բացահայտվեցի։ Նա իմ ուսուցիչն է»,- անկեղծացել է երգչուհին: Նա մասնակցել է ջազային բազմաթիվ հեղինակավոր փառատոնների:

Մարիամ Մերաբովան հանրությանն առավել հայտնի դարձավ «Գոլոս» միջազգային մրցույթից, որտեղ «Georgia On My Mind» համաշխարհային հիթի կատարումով միանգամից գրավեց որակյալ երաժշտության սիրահարներին:

Ջազային երգչուհու երկար սպասված մենահամերգը Հայաստանում տեղի կունենա ապրիլի 5-ին, Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի բեմում:

4950 | 0
Facebook