Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Լեոնտևն ընդամենը գրիպ է

14:23, երկուշաբթի, 30 մարտի, 2015 թ.
Լեոնտևն ընդամենը գրիպ է

Ռուսական մամուլում երկու օր առաջ տեղեկություններ տարածվեցին, որ հայտնի երգիչ Վալերի Լեոնտևի առաջիկա երկու համերգը հետաձգվել է երգչի՝ վերակենդանացման բաժանմունքում գտնվելու պատճառով:

«MK.ru» ռուսական պարբերականի լրագրողները լուրի իսկությունը ճշտելու նպատակով այցելել են Լոենտևին: Պարզվել է, որ վերջինը բնավ էլ չի գտնվում վերակենդանացման բաժանմունքում. նա տանն է և ընդամենը գրիպով է հիվանդ:

Երգիչը նույնիսկ կատակել է իր առողջականի հետ կապված շրջանառվող նորությունների մասին՝ նշելով, որ իրեն Վլադիմիր Իլյչ Լենինի կարգավիճակում է զգում. առողջական վիճակի մասին լուրերը տարածվեցին անմիջապես նրա վրա կատարված մահափորձից հետո:
4070 | 1
Facebook