Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Արամ Կարապետյան. «ԵՏՄ-ում ապրող եվրոպացի ե՞նք լինելու»

14:03, երկուշաբթի, 30 մարտի, 2015 թ.
Արամ Կարապետյան. «ԵՏՄ-ում ապրող եվրոպացի ե՞նք լինելու»
     «Սերժ Սարգսյանը բնավորության վատ գիծ ունի. առավոտյան կարող է արթնանալ, խոսել «և, և» քաղաքականության մասին, հետո «մետաքսի ճանապարհի», ինձ թվում է` մյուսը լինելու է հայ-հնդկականը: Ի՞նչ է նշանակում ԵՄ հետ ասոցացման քաղաքական մասը ստորագրել»,- լրագրողների հետ զրույցում ասաց «Նոր ժամանակներ» կուսակցության նախագահ Արամ Կարապետյանն` անդրադառնալով ՀՀ ինտեգրման գործընթացներին: «Եթե աշխարհում կա նման ինտեգրացիա, ասեք` իմանամ, ՀՀ քաղաքականությունը շպագատի է նման, մի ոտքը` ԵՄ, մյուսը` ԵՏՄ: Մի՞թե սա հնարավոր բան է, ի՞նչ է նշանակում` ԵՄ հետ քաղաքական մասը ստորագրել, այսինքն` էլ դանակով չեն խփելո՞ւ մեր երկրում: Այսինքն` եվրոպացի ենք լինելու, որոնք ապրում են ԵՏՄ-ո՞ւմ»,- նշեց բանախոսը` հորդորելով ստորագրելուց առաջ ՀՀ Ընտրական օրենսգրքում փոփոխություն անել` քվեարկությունից հետո ցուցակները պատին փակցնել հետ կապված:
3532 | 2
Facebook