Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Լոզանում մեկնարկել է Իրանի և «վեցնյակի» արտգործնախարարների հանդիպումը

13:00, երկուշաբթի, 30 մարտի, 2015 թ.
Լոզանում մեկնարկել է Իրանի և «վեցնյակի» արտգործնախարարների հանդիպումը

Շվեյցարիայի Լոզան քաղաքում մեկնարկել է Իրանի և «վեցնյակի» պետությունների ԱԳ նախարարների հանդիպումը՝ Իրանի միջուկային ծրագրի հարցով վերջնական համաձայնության գալու նպատակով: Այս մասին հաղորդում է «Գազետա»-ն:

Աղբյուրը նշում է, որ հանդիպմանը մասնակցում են Ֆրանսիայի արտգործնախարար Լորան Ֆաբիուսը, Գերմանիայի արտգործնախարար Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը, Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը, Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարար Ֆիլիպ Համմոնդը, Չինաստանի ԱԳ նախարար Վան Ին, Իրանի արտգործնախարար Մուհամադ Ջավադ Զարիֆը և ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին: «Վեցնյակի» պետությունները ցանկանում են, որ Իրանն առաջիկա 10 տարում դադարեցնի իր միջուկային ծրագրի գործարկումը:

Ավելի վաղ ԱՄՆ պետքարտուղարը հայտնել էր, որ Իրանի միջուկային ծրագրի շուրջ իրենք համաձայնության կհասնեն:

4587 | 0
Facebook