Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Զոհված զինծառայողը Մխչյան գյուղից էր և առաջիկայում պետք է զորացրվեր

12:41, երկուշաբթի, 30 մարտի, 2015 թ.
Զոհված զինծառայողը Մխչյան գյուղից էր և առաջիկայում պետք է զորացրվեր
     Ինչպես ավելի վաղ նշել էինք, մարտի 29-ին հակառակորդի հրազենային կրակոցից զոհվել էր 1995 թվականին ծնված Հովսեփ Սամսոնի Անդրեասյանը: Զինծառայողն Արարատի մարզի Մխչյան գյուղից էր: ՄԱՄՈՒԼ.am լրատվականի թղթակիցը զրուցեց համայնքի ղեկավար Խաչիկ Պողոսյանի հետ: «Գյուղական սովորական ընտանիքի երեխա էր, հասարակական վատ արարքներով աչքի չէր ընկել: Տան կրտսերն էր, ունի երկու քույր և մեկ եղբայր»: Գյուղապետը նաև ասաց, որ երիտասարդը շուտով կզորացրվեր:
4619 | 0
Facebook