Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Կործանված ինքնաթիռի երկրորդ օդաչուի ընկերուհին հայտնել է, որ երեխայի է սպասում

12:02, երկուշաբթի, 30 մարտի, 2015 թ.
Կործանված ինքնաթիռի երկրորդ օդաչուի ընկերուհին հայտնել է, որ երեխայի է սպասում

Ֆրանսիայի հարավում կործանված «Airbus A320» օդանավի երկրորդ օդաչու Անդրեաս Լուբիցի ընկերուհին հայտնել է, որ երեխայի է սպասում վերջինից: Այս մասին գրում է «Դեյլի Միրրոր»-ը:

Երիտասարդ ուսուցչուհի Կատրին Գոլդբախն այդ մասին ասել է այն դպրոցի աշակերտներին, որոնց դասավանդում է: Նա նշել է, որ ինքը շատ երջանիկ է այդ կապակցությամբ և որ պատրաստվում էր ընտանիք կազմել Լուբիցի հետ:

Աղբյուրը նշում է, որ, չնայած օդաչուի և ուսուցչուհու լուրջ հարաբերություններին, վերջին մի քանի տարվա ընթացքում զույգը որոշ տարաձայնությունների պատճառով մի քանի անգամ բաժանվել և կրկին միացել է: Նրանց վերջին բաժանումը, ըստ տեղեկությունների, եղել էր ողբերգական վթարից որոշ ժամանակ առաջ: Այդ ընթացքում Լուբիցն արդեն ուրիշ զուգընկերուհի էր գտել, որի համար էլ ավտոմեքենա էր գնել:

Ավելի վաղ հաղորդվել էր նաև, որ «Airbus А320» ինքնաթիռի վթարի վայրում հայտնաբերվել է ԴՆԹ-ի 78 օրինակ: Քրեագետներից մեկը հայտնել էր, որ հետագա երեք շաբաթների ընթացքում կպարզվեն 95% ուղևորների ԴՆԹ-ները, որոնք թույլ կտան նրանց պաշտոնապես մահացած ճանաչել:
10123 | 0
Facebook